Ամաչեցի պետությանս համար, դատարանիս, նախարարիս, ԿԸՀ-իս համար ու փոխարեն


17:16 , 11 մարտ, 2013

ՍԴ-ում էի: Ամաչեցի պետությանս համար, դատարանիս, նախարարիս, ԿԸՀ-իս համար ու փոխարեն: Հարցեր են տալիս հայցվոր կողմին. օրենքը թույլ է տալիս սա անել? օրենքը թույլ է տալիս դա ներկայացնել? Օրենքը թույլ է տալիս այսպես դիմել դատարան? Օրենքը թույլ է տալիս ՍԴ-ին անել սա? Եւ գիտեն, որ դրանցից շատերի պատասխանն է՝ «ոչ, օրենքը թույլ չի տալիս»: Հարց տվողը նրանք են, ովքեր օրենքներ են գրել կամ ընդունել: Եւ հպարտանում են, որ օրենքը թույլ չի տալես անել այնպես, որ կեղծիքները ջրի երես դուրս գան ու բացվեն: 
Բայց փորձում են գլուխները բարձր ման գալ՝ իբրեւ թե մարդ են...