11:30 , 1 փետրվար, 2017
Armsport.am-ը գրում է.
Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին անգլիական «Քրիսթալ Փելասին» հաջողվել է վարձավճարով ձեռք բերել «Լիվերպուլի» պաշտպան Մամադու Սակոյին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ կոնֆլիկտի պատճառով Սակոն ընթացիկ մրցաշրջանում ոչ մի անգամ դուրս չէր եկել խաղադաշտ հիմնական թիմի կազմում:
Ֆրանսիացի 26-ամյա ֆուտբոլիստը 5 խաղ էր անցկացրել է «Լիվերպուլի» երիտասարդական թիմի կազմում: