11:20 , 1 փետրվար, 2017
Aysor.am-ը գրում է.
Այսօրվանից՝ փետրվարի 1-ից ուժի մեջ է մտել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը՝ էլեկտրաէներգիայի գինը բնակչության համար նվազեցնելու մասին:
1կվ/ժ էլեկտրաէներգիայի գինը նվազել է 1,22 դրամով։
Բնակիչները ցերեկային ժամերին կվճարեն 44,98 դրամ, գիշերային ժամերին՝ 34,98 դրամ 1կվ/ժ էլեկտրաէներգիայի համար։
Սոցիալապես անապահով ընտանիքները կվճարեն համապատասխանաբար 40 և 30 դրամ։