ԱՄՆ-ի ռազմական բազայում ուղղաթիռ է կործանվել. տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է


06:27 , 1 փետրվար, 2017

Image resultOperativ.am-ը գրում է․

ԱՄՆ-ի Կենտուկի նահանգի Ֆորթ Քեմփբել քաղաքի ցամաքային ուժերի բազայում ուղղաթիռ է կործանվել: Պատահարի հետևանքով չորս զինծառայող է տուժել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Associated Press» գործակալությանը:

Բազայի ներկայացուցչի տվյալներով՝ «UH-60 Blackhawk» ուղղաթիռը վթարի է ենթարկվել երեքշաբթի օրն առավոտյան ուսումնավարժային թռիչքի ժամանակ Ֆորթ Քեմփբելի բազայում:

Ինչպես հայտնել են տեղի զանգվածային լրատվամիջոցները, երեք տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է: Պատահարի հանգամանքները պարզվում են: