04:52 , 1 փետրվար, 2017
Operativ.am-ը գրում է․
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները սկսել են տարհանել հյուսիսային հատվածի բնակիչներին, ովքեր ցանկանում են խուափել կրակոցներից անվտանգ վայրում: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«Մենք սկսել ենք Դոնեցկի հյուսիսային հատվածների բնակիչների տարհանումը: Տեղի բնակչության խնդրանքներով, ովքեր ցանկանում են դուրս գալ կրակոցների գոտուց, ԱԻՆ աշխատակիցները փրկարարական աշխատանքներ են իրականացնում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԴԺՀ-ի օպերատիվ հրամանատարության հրամանատար տեղակալ Էդուարդ Բասուրինը հայտնել էր, որ կրակոցները շարունակվում են: Երկուշաբթի օրը կրակոցների հետևանքով սպանվել էր 10, վիրավորվել՝ ավելի քան 15 ուկրաինացի զինծառայող: