Բնությունն ի սկզբանե հոգացել է մարդու պաշտպանության մասին՝ տալով նրան լաց լինելու ունակություն


16:29 , 11 մարտ, 2013

Տղամարդիկ տասը գուցե ավելի անգամ ավելի հաճախ են տառապում նյարդային, սիրտ-անոթային հիվանդություններով, սա գաղտնիք չէ: Իսկ ի՞նչ կապ ունի այն լաց լինելու երևույթի հետ: Պարզվում է շատ անմիջական…
Հին սլավոնական մի ավանդության համաձայն՝ կայանք հավաքում էին իրենց արցունքները տարբեր տարաների մեջ, հետո խառնում էին ջրի մեջ և օգտագործում էին որպես դեղամիջոց՝ վերքերը բուժելու համար: Այս ավանդության հիմքում դրված է գաղափար, ըստ որի՝ լացելիս ոչ միայն հանգստանում ես, այլև ստանում ես դեղամիջոց:

«Լացեցի, թեթևացա» լսում ենք շատ հաճախ աղջիկներից ու հավատում ենք, որ նա իսկապես թեթևացավ: Սա ունի իր գիտական բացատրությունը: Իրականում թեթևացնողը կամ նյարդային համակարգը սթրեսաթափ անողը ոչ թե այդ էմոցիոնալ երևույթն է՝ լացը, այլ՝ նրա քիմիական բաղադրությունը: Այն պարունակում է սթրեսի հորմոն, որը դուրս է գալիս օրգանիզմի նյարդային համակարգից լացելու արդյունքում: 
Արցունքն ինքնին շատ հետաքրքիր երևույթ է: Այն նախ և առաջ հոգեկան տխուր և հուզումնախառն ներաշխարհի ինքնաարտահայտման վերջին ստադիան է, բայց նաև հետաքրքիր ֆիզիոլոգիական դրսևորում է: Այդ դիրքերից մոտենալով երևույթին՝ ասենք, գոյություն ունեն 3 տեսակի արցունքներ. 
1. Առաջին տեսակի արցունքները անընդհատ առանձնանում են մեր աչքերից շատ փոքր քանակով: Դրանք պաշտպանում են մեր աչքերը փոշուց և բակտերիաներից:
2. Երկրորդ տեսակի արցունքները տեսնելու համար բավական է սոխ կտրատել: Ցանկացած առողջ մարդու մոտ սոխ կտրատելուց առանձնանում են ռեֆլեկտորային արցունքներ:
3. Երրորդ տեսակի արցունքները բոլորիս քաջ ծանոթ էմոցիոնալ արցունքներն են, որոնք առաջանում են լացելիս: Զարմանալին, սակայն, այն է, որ սրանք իրարից խիստ տարբերվում են քիմիական բաղադրությամբ, իսկ էմոցիոնալ արցունքները կարելի է տարբերել նույնիսկ հոտով: 
Վերջինս, պարզվում է, հենց այն սթրեսաթափ կոչվող և հանգստաբեր դեղի արժեք ունեցող տեսակն է: Իսկ էմոցիոնալ արցունքները հոգեբանների կարծիքով մեծ մասամբ առաջանում են սիրո պատճառով: 
Ըստ հոգեբանական դասագրքերում ամրագրված մի տեսության՝ սիրո ու դրա հետ եկած ողջ էմոցիոնալ փաթեթի պատճառով աշխարհում լաց է լինում կանանց 41-%ը, իսկ տղամարդկանց՝ 22-%ը: Թեև վերջիններս հիմնականում չեն խոստովանում դրա մասին: Քանի որ հասարակության մեջ ընդունված է, որ տղամարդիկ չեն արտասվում և կամ չպիտի արտասվեն: Ահա չարտասվելու և չթեթևանալու պատճառով է, որ տղամարդկանց շատ ավելի հաճախ են հետապնդում և գտնում սիրտ-անոթային հիվանդություննրը: 
Չարտասվել իրականում չի նշանակում ուժեղ տղամարդ լինել: Հակառակը՝ դա վախի դրսևորում է: Ուժեղ է նա, ով կարող է արտասվել՝ հաղթահարելով հասարակական կարծիքը, հաղթահարելով ցավն ու նյարդային ջղաձգությունը և իհարկե օգտվելով այն սենտիմենտալ թվացող, բայց իրականում շատ ուժեղ ու առողջարար դեղամիջոցից, որը նրան տրվել է բնության կողմից ի սկզբանե: