Նոր iPhone-ի մասին բոլոր տեղեկությունները մեկ տեսանյութում


03:48 , 1 փետրվար, 2017

Համացանցում ակտիվորեն շրջանառվում են տարբեր ասեկոսեներ iPhone 8-ի վերաբերյալ: Ղազախ ոճաբանը հավաքել է բոլոր մտքերը մեկ տեսանյութում: Այդ մասին հայտնում է vedomosti-ua.com-ը:

Ըստ տեսանյութի հեղինակի, հեռախոսը կունենա անշրջանակ դիսփլեյ, սենսորային «Home» կոճակ նրանում տեղադրված Touch ID-ով և ապակյա կմախք: Վերջինիս շնորհիվ iPhone 8-ը անլար լիցքավորման հնարավորություն կունենա և կդառնա ամբողջովին ջրակայուն: