16:26 , 11 մարտ, 2013
Այսօր Երևանի N267 երթուղայիններից մեկում լսեցի ձայնասկավառակով միացրած ադրբեջանական երաժշտություն: Հայկական ռաբիզ երաժշտությունների հետ մեկտեղ մեր երթուղայիններում հնչում են նաև ադրբեջանական երաժշտություններ: Երաժշտություններից մեկը Ադրբեջանի՝ «Եվրատեսիլին» մասնակցած երգն էր:
Հայեր ջան, մենք ապրում ենք ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ու մենք ՀԱՅ ենք և չպետք է լսենք մեր ոսոխի երաժշտությունը, ով դավադրաբար սպանել ու կոտորել է մի շարք հայերի:
Հ.Գ. Մեկ ամիս առաջ էլ թուրքական երաժշտություն էր միացված «Ռոսիա» տոնավաճառի մոտակայքում գտնվող CD-ների խանութում: