Թուրքիան ծրագրում է արհեստական կղզիներ ստեղծել Մարմարա ծովում


23:54 , 31 հունվար, 2017

 Թուրքիան «Ստամբուլ» ջրանցքի շինարարության նախագծի շրջանակներում ծրագրում է 3 նոր արհեստական կղզի ստեղծել: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով թորքական ԶԼՄ-ներին:
 Արհեստական կղզիները նախատեսվում է ստեղծել Մարմարա ծովում հողը հանելու միջոցով:
 Հաղորդվում է, որ այդ արհեստական կղզիները զբոսաշրջային նպատակներով կօգտագործվեն: Սպասվում է, որ նոր ջրանցքի անցկացման շրջանակներում 2,7 մլրդ խմ հող կհանվի: