Թեոդոսիան 23 մլն ռուբլի է պահանջել Այվազովսկու գերեզմանի վերանորոգման համար
22:12 , 31 հունվար, 2017
Panarmenian.net-ը գրում է.
Մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գերեզմանի վերանորոգման համար 23 մլն ռուբլի է հարկավոր: Այդ մասին հայտարարել է Թեոդոսիայի վարչակազմի մշակութային հարցերի բաժնի պետ Ալբերտ Դորժեևը: 2017-ին նշվում է մեծ ծովանկարչի 200-ամյակը:
Ըստ նրա, գումարը վերջնական չէ և կարող է փոփոխվել, երբ պատրաստ կլինի վերանորոգման նախագիծը, հայտնում է rg.ru-ն:
«23 մլն ռուբլի ենք խնդրում գերեզմանի վերանորոգման համար: Թե որքան դա կարժենա, պարզ կդառնա հետագայում, երբ պատրաստ կլինի նախագիծը, այն ժամանակ էլ կհրապարակվի հստակ թիվը»,-ասել է պաշտոնյան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: