Բռնաբարության գործով Կապանի հիվանդանոցի բժշկին մեղադրանք է առաջադրվել
18:00 , 31 հունվար, 2017
Panorama.am-ը գրում է.
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության բժշկին՝ երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու համար: Այդ մասին տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք՝ հունվարի 18-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի 18-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2017 թվականի հունվարի 18-ին՝ ժամը 03-ի սահմաններում, «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության բժիշկը փորձել է սեռական ոտնձգություն կատարել իր նկատմամբ։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ աղջիկը «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության վերակենդանացման բաժանմունք է ընդունվել հունվարի 16-ին։
Վերջինս հունվարի 17-ին տեղափոխվել է «Բժիշկների սենյակ» գրառմամբ սենյակ, որտեղ հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ։ Աղջիկը դիմադրել է՝ հրել բժշկին, կծել ձեռքերը, բաժակով ջուր լցրել վրան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։