14:19 , 31 հունվար, 2017
Araratnews.am-ը գրում է.
Google որոնողական համակարգը կազմել է ավտոմեքենայի ամենահայտնի մակնիշների վարկանիշային աղյուսակը. Quickco հետազոտական ընկերության համաձայն՝ վարկանիշային աղյուսակը գլխավորում է Toyota-ն:
Ավտոմոբիլային բրենդը հաղթող է ճանաչվել 74 երկրում, մասնավորապես, Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Կենտրոնական Աֆրիկայում, Գրելանդիայում և այլ երկրներում:
Աղյուսակի երկրորդ հորիզոնականում BMW-ն է, որն առավել է հայտնի է Գերմանիայում, Լեհաստանում, Բելգիայում, Խորվաթիայում, Ավստրիայում, Նորվեգիայում և Ուկրաինայում: Երրորդում Hyundai-ն է: