Կուսակցությունից դուրս գալու դիմումը Հովիկ Աբրահամյանն ուղարկել է ՀՀԿ


12:09 , 31 հունվար, 2017

Կուսակցությունից դուրս գալու դիմումը Հովիկ Աբրահամյանն ուղարկել է ՀՀԿAysor.am-ը գրում է.

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է ներկայացրել կուսակցությունից դուրս գալու մասին դիմումը:

«Հովիկ Աբրահամյանը կուսակցությունից դուրս գալու դիմումը ուղարկել է, անձամբ չի բերել գրասենյակ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

Հունվարի 25-ին Հովիկ Աբրահամյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ դադարեցնում է անդամակցությունը ՀՀԿ-ին: