11:38 , 31 հունվար, 2017
Yerkir.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 2-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Հուսեյն Մուֆթուօղլուն:
Ըստ Haberturk-ի՝ Մերկելն Անկարայում կմասնակցի քաղաքական երկխոսություններին:
Ակնկալվում է, որ Անկարա այցելությունից հետո Գերմանիայի կանցլերը կմեկնի Մալթա՝ մասնակցելու ԵՄ գագաթաժողովին, որտեղ կքննարկվի Եվրոպական Միության ապագան՝ առանց Մեծ Բրիտանիայի: