06:49 , 31 հունվար, 2017
ԱՄՆ Արդարադատության ժամանակավոր ղեկավար և ԱՄՆ գլխավոր դատախազ Սալի Յեթսը, որ նշանակավել էր գերատեսչության ղեկավարությունում նախկին վարչակազմի կողմից, հեռացվել է նոր նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նախարարությունը կղեկավարի Վիրջինիա նահանգի արևելյան շրջանի դատախազ Դանա Բոենտեն։
Ինչպես հայտնել է Սպիտակ տունը՝ Յեթսը դավաճանել է Արդարադատության նախարարությանը՝ հրաժարվելով ապահովել իրավական կարգի պահպանում՝ ուղղված ԱՄՆ քաղաքացիների պաշտպանությանը։ «Յեթսը հանդիսանում է Օբամայի վաչակազմի կողմից նշանակված անձ, որը թույլ դիրքորոշում է զբաղեցնում սահմանների մասին հարցում և շատ թույլ դիքորոշում՝անօրինական միգրացիայի հարցում»,-նշվում է հայտարարությունում։
Հունվարի 30-ին նա հայտարարել է, որ հրաժարվում է աջակցել միգրացիայի սահմանափակման մասին Թրամփի հրամանին։
Նախարարության աշխատակիցներին հասցեագրված փաստաթղթում նա հայտարարել էր, որ համոզված չէ Թրամփի հրամանի օրինականության հարցում։ Նրա խոսքով՝ ինքը վստահ չէ, որ կյանքի կոչելով նախագահի հրամանը, գերատեսչությունը չի խախտում արդարությունն ու իրավունքը պաշտպանելու իր պարտավորությունը։