Նավթի համաշխարհային գները նվազում են


06:18 , 31 հունվար, 2017

Related imageԼոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով առևտրի տվյալները:

WTI տեսակի նավթի մարտյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,02%-ով՝ մինչև 52,63 դոլար մեկ բարելի դիմաց:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի մարտյան մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0,54%-ով՝ մինչև 55,22 դոլար մեկ բարելի դիմաց: