03:12 , 31 հունվար, 2017Tert.am-ը գրում է․
![]()
Իրաքում անհայտ անձինք հաշվեհարդար են տեսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գլխավոր դահիճի հետ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով իրաքյան լրատվական աղբյուրները:
«Անհայտ զինված խմբավորումը կիրակի` հունվարի 29-ին, վերացրել է ԻՊ-ի ամենահայտնի դահիճին, այսպես կոչված` Աբու Սայաֆին», -տեղի գործակալություններից մեկին հայտնել է երկրի անվտանգության ուժերի ներկայացուցիչը:
Նշվում է, որ նրա դեմ ծուղակ են լարել Մոսուլից արևմուտք ընկած ալ-Դավաս շրջանում: Դահիճը դանակի մի քանի վնասվածք է ստացել և մահացել է տեղում: Այլ տեղեկությունների համաձայն` դարանակալած անձինք նրա ուղղությամբ կրակ են բացել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ