23:14 , 30 հունվար, 2017
Yerkir.am-ը գրում է.ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն էլ իր հերթին շեշտել է , որ ՈՒկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման հարցում Կիեւին ԵՄ աջակցությունն է պետք։ Նա հիշեցրել է, որ վերջին երկու օրում հակամարտության գոտում նորից երկու ուկրաինացի զինծառայող է զոհվել եւ 17-ը վիրավորվել։
Եթե իրավիճակը չփոխվի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոչ միայն պահպանել է պետք, այլ խստացնել, հավելել է նա։ Պորոշենկոն նաեւ կարեւորել է նորմանդական քառյակի ձեւաչափով բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով ինքը «մինսկյան պայմանավորվածություններն» այլընտրանք չունի։