00:07 , 31 հունվար, 2017
24-ամյա Սելենա Գոմեսի և 26-ամյա The Weeknd բեմական կեղծանվամբ հանդես եկող Աբել Թեսֆայեի սիրավեպը զարգանում է: Աղջիկն այլևս իմաստ չի գտնում այն թաքցնել հանրությունից: Նա այսօր իր Instagram-ում նոր բոյֆրենդի հետ տեսանյութ է հրապարակել:
Հոլովակում երևում է միայն Աբելը: Սակայն Սելենան մի քանի ժամից հեռացրել է հոլովակը: Այն նկարահանված է եղել Իտալիայում, նավակով զբոսանքի ժամանակ:
Ի դեպ, The Weeknd-ը նույնպես երկրպագուների հետ կիսվել է ռոմանտիկ լուսանկարով, որտեղ Սելենան պատկերված է Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» գլուխգործոցը դիտելիս: