Քիմ Քարդաշյանը պատասխանել է Թրամփի՝ մուսուլմանների մուտքն արգելող որոշմանը


21:48 , 30 հունվար, 2017
Tert.am-ը գրում է.
 Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրին, որով մի շարք մուսուլմանական պետությունների քաղաքացիների, անվտանգության նկատառումներով, 3 ամսով արգելվում է հատել ԱՄՆ պետական սահմանները:
 Ինչպես նշում է The Daily Mail-ը, սրան ի պատասխան 36-ամյա Քարդաշյանն իր թվիթերյան էջում կիսվել է վիճակագրական տեղեկությամբ, որը բացահայտում է, թե ամեն տարի ինչից են մահանում շարքային ամերիկացիները:
 Ըստ վիճակագրական փաստաթղթի՝ ամեն տարի ջիհադիստ ներգաղթյալների պատճառով ԱՄՆ-ում զոհվում է միջինը 2 մարդ, մինչդեռ հենց ամերիկացիների կողմից երկրում սպանվում է միջինը մոտ 12.000 քաղաքացի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։