Խաղը շատ հետաքրքիր է դառնում


13:31 , 11 մարտ, 2013

ՍԴ-ն քննում է Րաֆֆու դիմումը նույն այն օրը, երբ Սերժ Սարգսյանը պետք է մեկնի Մոսկվա` Պուտինի հետ հանդիպման: Որքան էլ ՍԴ-ն կանխատեսելի օրիգանիզմ է, այնտեղ կան անկանխատեսելի բաղկացուցիչներ, որոնց «տեսանք» նաեւ Լեւոնի ՍԴ դիմումի ժամանակ:
Րաֆֆին նստում է հացադուլի՝ գրավելով Ազատության հրապարակը` հաստատ մինչև իննագուրացիա եւ հետո: Դարձյալ Սերժ Սարգսյանի Մոսկվա մեկնումից հինգ րոպե պակաս: Ավելին` ահասարսուռ լեքսիկոն է շրջանառության մեջ դնում, որոնք, ինչպես կասեր Վարդան Սեդրակյանը, «կմախք ու ոսկորներից» հասկացողները միայն կջոկեին «սուծը»:
Տանից դուրս եկած եւ չվերադարձած Ծառուկյանը վերադառնում եւ հայտարարում է, որ Օսկանյանը` Քոչարյանի մերձավոր զինակիցը, մորմոնների բարեկամն է իրենց ցուցակակիրն ու խաչակիրը: Դարձյալ Մոսկվայից «հինգ րոպե պակաս»:
Իսկ հիմա ամենահետաքրքիրը. նույնից հինգ րոպե պակաս նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարում է Րաֆֆուն, իսկ երկխոսելու պատրաստ Րաֆֆին վերցնում է հեռախոսը ու ասում է` չեմ ուզում երկխոսել:
Նրան զգուշացնում են` չերկխոսության «վտանգների մասին»:
Նա անդրդվելի է: 
Նշանակում է`

ա)Սերժ Սարգսյանին իսկապես դժվար հանդիպում եւ խոսակցություն է սպասվում Մոսկվայում, եթե հաշվի առնենք նաեւ զարգացումները Մոլդովայում եւ Ուկրաինայում:
բ)Ոչ արեւմուտքը, ոչ էլ Ռուսաստանը «զադնի» դնել չեն ցանկանում: Աքցանի մեջ են պահում բոորին` սկսած Րաֆֆուց, վերջացրած Սերժով, ՍԴ-ով եւ որքան էլ ցավալի` ժողովրդով:
Այդով. ժողովուրդը, իսկ առավել ստույգ նրա մտածող մասը պետք է խիստ աչալուրջ լինի` հայի հետին խելքին կրկին չապավինելու համար: