14:19 , 30 հունվար, 2017
Yerkir.am-ը գրում է.
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է , որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը լավն է եղել` քաղաքական և մարդկային առումով. հայտնում է ТАСС-ը:
Նրա խոսքով` հեռախոսազրույցը բացահայտել է երկու երկրների շփման ձգտումը` առանց բարոյական խրատների:
Լավրովը նաև նշել է, որ հեռախոսազրույցը ցույց է տվել, որ կան մի շարք ոլորտներ, որտեղ երկու ղեկավարների կարծիքները համընկնում են: