11:25 , 30 հունվար, 2017
Ռուսաստանը ոչ միայն կարևոր հարթակ է ՀՀ-ի համար որպես արտադրանքի իրացման շուկա, այլ նաև հնարավորություն է զբոսաշրջային ոլորտում մարդային հոսքերը ավելացնելու համար: Այդ ուղղությամբ որոշ ժամանակ առաջ կայացվել է մի շատ կարևոր որոշում, որի համաձայն՝ ՌԴ քաղաքացիները կկարողանան մուտք գործել Հայաստան ներքին անձնագրերով:
Հայաստանը գրավիչ է ռուս զբոսաշրջիկների համար նաև այն հանգամանքով, որ այստեղ չկա լեզվի խնդիր, ինչը կարող էր բացասական ազդեցություն ունենալ: Ներկայումս պատրաստվում են զբոսաշրջային փաթեթներ ՌԴ շուկայի համար: Հաջող ծրագրերի դեպքում հնարավոր է, որ ռուս զբոսաշրջիկների թիվը ավելանա մոտ ապագայում: