Եմենում ամերիկացի զինծառայող է զոհվել, և «Ալ-Կաիդայի» 14 գրոհային է սպանվել


08:55 , 30 հունվար, 2017

Tert.am-ը գրում է.

Ամերիկյան ռազմական հրամանատարությունը հայտնել է, որ Եմենում հատուկ ջոկատայինների վայրէջքի պահին ԱՄՆ զինծառայող է զոհվել, ևս երեքը վիրավորվել են:

Ինչպես հայտնում է BBC-ն, հատուկջոկատայինները Եմենում մասնակցում են «Ալ-Կաիդա» ահաբեկչական ցանցի դեմ իրականացվող ռազմարշավին: Զինվորականների տեղեկացմամբ` 45 րոպե տևած մարտի ժամանակ 14 գրոհային է սպանվել, որոնց թվում` ահաբեկչական ցանցի երեք անդամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ