07:36 , 30 հունվար, 2017
ԱՄՆ-ում միգրացիոն վերահսկողության խստացմանն ուղղված նոր միջոցառումները, չնայած ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրություններին, չեն հանդիսանում արտերկրից մուսուլմանների երկիր մուտքի թույլտվության արգելք։ Նման վստահեցմամբ է կիրակի հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ինչպես ասվում է Սպիտակ տան մամլո ծառայության կողմից տարածված հայտարարությունում՝ «Ամերիկան հանդիսանում է ներգաղթյալների հպարտ ազգ և կշարունակի կարեկցանք դրսևորել նրանց հանդեպ, ովքեր փախչում են հալածանքներից, սակայն մենք կանենք դա՝ սեփական քաղաքացիներին ու սահմանները պաշտպանելով»։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ ներկայիս կառավարության քաղաքականությունը նման է նրան, ինչ արել է Բարաք Օբաման 2011 թվականին, երբ կես տարով արգելք է սահմանել Իրաքից փախստականների վիզաների տրամադրման վրա։
Նա նշել է, որ խոսքը մուսուլմանների մուտքի արգելքի մասին չէ։ «Խնդիրը կրոնի մեջ չէ, այլ ահաբեկչության, մեր երկրի անվտանգության ապահովման»,-նշել է նախագահը։
Ինչպես հիշեցրել է Թրամփը՝ առավելապես մուսուլմանական բնակչությամբ 40-ից ավելի պետություններ չեն հայտնվել նոր հրամանի գործողության տակ։