02:34 , 30 հունվար, 2017
Operativ.am-ը գրում է․
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իսպանական առաջնության 20-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադի» դեմ հանդիպմանն ընդառաջ դիմել է երկրպագուներին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Դրական նոտայի վրա մնացեք: Թիմն իրեն շատ լավ է զգում: Պրիմերում մենք առաջին հորիզոնականով ենք շարժվում: Ես տեսնում եմ, որ թիմի հետ ամեն ինչ կարգին է: Սկսվում է առաջնության երկրորդ շրջանը, և ես հուսով եմ, որ մենք կկարողանանք ցույց տալ ֆուտբոլի այն մակարդակը, ինչ մրցաշրջանի առաջին շրջանում:
Այսօր մենք կխաղանք մեր մարզադաշտում և մեր երկրպագուների համար: Մենք ցանկանում ենք հաղթել և արդյունքում գրավել առաջատարի դիրքը:
Երկրպագուներին խնդրում եմ մեզ աջակցել: Մենք զգում ենք ձեր սերը: Միասին մենք ավելի ուժեղ և միահամուռ թիմ կլինենք և կկարողանանք վաստակել այդ կոչումը այս մրցաշրջանում»,- հայտնել է նա: