01:12 , 30 հունվար, 2017
Սերժ Սարգսյանի հրամանագրով Խորեն Լևոնյանն արժանացել է ՀՀ Վաստակավոր արտիստի կոչման: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի հանրապետության նախագահի պաշտոնական կայքից:
Համապատասխան հրամանագրում ասվում է․«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Կինոյի և թատրոնի բնագավառում ունեցած վաստակի համար դերասան, հաղորդավար Խորեն Արմենի ԼԵՎՈՆՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում»: