Իրանը խոստացել է միջոցներ ձեռնարկել ի պատասխան Թրամփի միգրացիոն արգելքի


00:48 , 29 հունվար, 2017

 Թեհրանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մուսուլմանական 7 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ սահմանափակող հրամանագիրն անվանել է «մուսուլմանական աշխարհի բացահայտ վիրավորանք» և խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրությունը:
 «Իրանը համապատասխան դիվանագիտական, իրավական և քաղաքական միջոցներ կձեռնարկի ի պատասխան Թրամփի արգելքի»,- ասվում է փաստաթղթում:
 Թրամփի հրամանագրի համաձայն՝ այժմ ԱՄՆ չեն կարող մուտք գործել սիրիացի փախստականներ, ընդ որում նախապատվությունը կտրվի ապաստան փնտրող քրիստոնյաներին: Իր որոշումը Թրամփը բացատրել է, որ երկրին պետք չեն արմատական ահաբեկիչներ: