Յուրի Ջորկաեֆֆ՝ հայի ոգով ֆրանսիացին


18:03 , 11 մարտ, 2013

Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան Յուրի Ջորկաեֆը ծնվել է 1968թ. մարտի 9-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Յուրիի հայրը` Ժան Ջորկաեֆը, ևս հայտնի ֆուտբոլիստ է եղել, մայրը` Մարի Օհանյանը, հայուհի է: Հետագայում Յուրին նշել է, որ կապված է հայկական պատմությանն ու մշակույթին: Եվ չնայած իր կինն իսպանուհի է, նրանք թագադրվել են հայկական եկեղեցում:

Յուրի Ջորկաեֆը ֆուտբոլ խաղալ սկսել է դպրոցի «Վիլլերաբան» ակումբում, իսկ պրոֆեսիոնալ կարիերայի սկիզբը դրվում է 1984թ. «Гренобль» ակումբում: 1996թ., երբ նա համալրեց «Ինտեր»-ի ֆուտբոլիստների շարքը, նրա երկրպագուները նրան անվանեցին «Փառահեղ ֆուտբոլիստ»: Իսկ իտալացի մարզիչ Չեզարե Մալդինին Յուրիի մասին հավելեց. «Շնորհիվ հայկական ոգու և ֆրանսիացուն բնորոշ ամրության` Յուրին դարձավ աշխարհի լավագույն կիսապաշտպանը»:

2006թ. հոկտեմբերի 29-ին ֆրանսիացի ֆուտբոլիստն ավարտեց իր կարիերան վնասվածքի պատճառով: 2010թ. հուլիսին Ֆրանսիայում տրված հարցազրույցի ժամանակ Յուրին հայտարարեց, որ դեմ չէ մի անգամ ղեկավարել Հայաստանի ֆուտոբոլի հավաքականը: Ի դեպ, Յուրի Ջորկաեֆը Հայաստանի պատվավոր քաղաքացի է: