Ռուսաստանը գազի դիմաց Բելառուսից պահանջում է 550 մլն դոլար


20:42 , 28 հունվար, 2017

 Բելառուսի պարտքը ռուսական գազի դիմաց միլիոնավոր դոլարների է հասնում: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը՝ տեղեկացնում է interfax. ru-ն:

«Մեր տվյալներով՝ մոտ 550 մլն դոլար»,- ասել է Դվորկովիչը՝ հավելելով, որ Ռուսաստանը և Բելառուսը մինչև հիմա չեն կարողանում փոխհամաձայնության գալ գազի գնի շուրջ:

«Առաջընթաց չկա: Փաստարկումները չեն փոփոխվում, փոխվում են լուծման տարբերակները, առայժմ փոխհամաձայնության չենք եկել: Ամեն դեպքում մենք պնդում ենք ամբողջական վճարում այն ձևաչափով, որ եղել է նախկինում»,- ասել է նա: Տարաձայնությունների պատճառով Ռուսաստանը սկսել է նվազեցնել գազի մատակարարման ծավալը: