Հովիկ Աբրահամյանն ու Մհեր Սեդրակյանը դիմում չեն ներկայացրել ՀՀԿ


18:42 , 28 հունվար, 2017
Tert.am-ը գրում է.
 ՀՀԿ ԳՄ նախկին անդամ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը, չնայած օրեր առաջ հայտարարեց ՀՀԿ-ն լքելու մասին, այդպես էլ մինչ այսօր դիմում չի ներկայացրել կուսակցություն։
 Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
 Հարցին՝ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանը դիմում գրե՞լ է, Թադևոսյանը ևս բացասական պատասխան տվեց. «Կուսակցությունից դեռ ոչ մեկը դուրս չի եկել, այդ թվում Աբրահամյանը դեռ չի բարեհաճել դիմումը ներկայացնել: Մհեր Սեդրակյանը ևս դիմում չի գրել ՀՀԿ-ից հեռանալու մասին, ոչ մեկն էլ չեն ներկայացրել, անկարգապահ կուսակցական են»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: