Տարոն Մարգարյանը բացատրեց՝ ինչու ձնամաքրման աշխատանքները չեն երևում
16:36 , 28 հունվար, 2017
Yerkir.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համակարծիք չէ այն պնդմանը, թե քաղաքի ձնամաքրման աշխատանքներն արդյունավետ չեն: Այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, արձագանքելով համապատասխան դիտարկմանը, նա ասաց. «Ես դեռ այդ կարծիքին չեմ, քանի որ ձյուն է տեղում: Բնականաբար, ձյունը կտրվելուն պես աշխատանքը կերևա»: