15:02 , 28 հունվար, 2017
Aysor.am-ը գրում է.
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Նյետոն 47,5 մլն դոլար է հատկացրել ԱՄՆ–ում իր երկրի քաղաքացիների պաշտպանությանը, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով սենատի նախագահ Պաբլո Էսկուդերոյին։
«Նախագահը հրամայել է ֆինանսների նախարարին 1 մլրդ պեսո տրամադրել հյուպատոսական օգնության, մեր միգրանտների պաշտպանության համար և ասել է, որ եթե կարիք լինի, կտրամադրվեն ավելի շատ միջոցներ», – ասել է Էսկուդերոն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ մեքսիկական ապրանքների ներմուծման հարկ կարող է սահմանել, որպեսզի ծածկի Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ծախսերը։