58 տարի առաջ առաջ այս օրը Հովհաննես Բաղրամյանին շնորհվեց Խորհրդային Միության մարշալի կոչում


11:39 , 11 մարտ, 2013

955 թ. մարտի 11-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանին շնորհվել է Խորհրդային Միության մարշալի կոչում:
Նա ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր Շտաբի ռազմական ակադեմիայի պետն էր եւ ԽՍՀՄ ռեզերվային ուժերի հրամանատարը: Զորացրվել է 1968 թվականին: Հովհաննես Բաղրամյանը ԽՍՀՄ կրկնակի հերոս էր, պարգեւատրվել է նաեւ Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով, Կարմիր դրոշի 3 շքանշանով, Սուվորովի 2 շքանշանով եւ Կուտուզովի շքանշանով:
Հովհաննես Բաղրամյանի անունով 1997 թվականին ՀՀ-ում հիմնված է մեդալ, որով պարգեւատրվում են աչքի ընկնող հայ սպաներն ու գեներալները: