11:21 , 11 մարտ, 2013
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին՝ ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ է: Փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: