«Փաստ»․ Ի՞նչ կատու է անցել գեներալ Միհրան Պողոսյանի ու Քանաքեռցի Տույի միջև


07:52 , 28 հունվար, 2017

«Փաստ» թերթը գրում է.

«Բոլոր խորհրդարանական ու նախագահական ընտրություններին ԴԱՀԿ նախկին պետ գեներալ Միհրան Պողոսյանը, հայտնի «հեղինակություն» Քանաքեռցի Տույը (Արթուր Ղազարյան) և գեներալ Հայկազ Բաղմանյանը միասին ձեռք–ձեռքի տված օրինական ու անօրինական եղանակներով անհրաժեշտ ձայներ էին հավաքում իշխող կուսակցության համար:

Սակայն այսօր Քանաքեռցի Տույը և Միհրան Պողոսյանը իրար նկատմամբ թշնամաբար են տրամադրված: Քաղաքում խոսակցություններ են գնում, թե շաբաթներ առաջ նրանք թունդ վիճել են, բանը հասել է բռունցքների գործադրմանը:

Ինչևէ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Տույը բոլոր քանաքեռցիներին հորդորում է ոչ մի ձայն չտալ գեներալ Միհրանին: Հայտարարել է, թե ամեն ինչ անելու է, որ տապալի պատգամավորական ծրագրերը»: