03:52 , 28 հունվար, 2017
Մեծ Բրիտանիան ԵՄ-ում կպնդի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանմանը` մինչև Մինսկի համաձայնությունների կատարումը, հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մեծ Բրիտանիան կպնդի և կոչ կանի եվրոպական գործընկերներին, որպեսզի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահպանվեն մինչև մինսկյան համաձայնությունների կատարումը»,- ասել է նա: