Պուտինի հետ լավ հարաբերություններ կարող են չդասավորվել. Թրամփ


02:19 , 28 հունվար, 2017

Image resultOperativ.am-ը գրում է․

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ նրա լավ հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարող են և չդասավորվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:

Այս հայտարարությունը Միացյալ Նահանգների նախագահն արել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Դրա հետ մեկտեղ Թրամփն ընդգծել է, որ հույս ունի «ֆանտաստիկ» հարաբերություններ ունենալ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ և ահաբեկչական սպառնալիքների դեմ միասին պայքարել:

Դոնալդ Թրամփը մեկնաբանել է նաև Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հարցը՝ նշելով, որ դրանց չեղարկման մասին խոսելը դեռևս վաղ է: