01:42 , 28 հունվար, 2017
Վաշինգտոնում հազարավոր մարդիկ մասնակցել են աբորտների դեմ ամենամյա բողոքի երթին՝ հաղորդում է BBC-ն։
44-րդ «Կյանքի երթը» սատարել է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, ցուցարարների առջև ելույթ է ունեցել նորանշանակ փոխնախագահ Մայք Փենսը։
«Կյանքի երթը» չափազանց կարևոր է բոլոր նրանց համար, ովքեր մասնակցում են երթին. դուք ունեք իմ աջակցությունը», – թվիթերյան իր պաշտոնական էջում գրել է նախագահ Թրամփը։
Իսկ փոխնախագահ Փենսը իր ելույթում շեշտել է, որ աբորտների դեմ բողոքի շարժման համար «պահը պատմական է»։ «Կյանքը նորից հաղթում է Միացյալ Նահանգներում։ Դա երևում է նրանից, որ կյանքի օգտին հանդես եկողների մեծամասնությունը ընտրվել է Միացյալ Նահանգների Կոնգրես», – հայտարարել է Մայք Փենսը։