Այս զույգը մեկնել էր Բրազիլիա՝ հանգստանալու. լողափին նրանց հետ տեղի ունեցածը այժմ ողջ աշխարհն է քննարկում


02:19 , 28 հունվար, 2017

Մի խաղաղ օր այս հոլովակի հերոսը շատերի պես վայելում էր արձակուրդը Ռիո դե Ժանեյրոյից ոչ հեռու լողափին:

Օվկիանոսն անհավանական գեղեցիկ էր, ուստի տղամարդը որոշեց նկարահանել հրաշալի բնապատկերը:

Հանկարծ նա ջրի մեջ ինչ-որ տարօրինակ բան նկատեց: 

Այդ ինչ-որ բանը մոտենում էր ափին, և շուտով բոլոր հանսգտացողները կարող էին տեսնել դելֆինների խումբը, որոնք անխուսափելիորեն լողում էին մահվանն ընդառաջ:

Բարեբախտաբար, լողափին գտնվող տղամարդկանց մեծ մասի արձագանքը կայծակնային էր:

Տես, թե նրանք ինչ են անում:

Օվկիանոսի ուժեղ հոսանքը 30 դելֆինի ափ է նետել: Այս տղամարդիկ, անկասկած, արժանի են ծափահարությունների: