18:38 , 27 հունվար, 2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Կոտայքի մարզի Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները:
Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ, Վարդենյաց լեռնանցքի 25-35-րդ կմ-երին և Երևան-Գեղարդ Հ-3 հատվածի, Դիլիջանի ոլորաններում, Մարալիկ-Լանջիկ, Գյումրի-Վանաձոր և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Արագած, Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ, Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Գավառ և Սևան քաղաքներում, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արարատի, Լոռու և Արմավիրի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Շիրակի մարզի Մարմարաշեն, Արթիկ, Մարալիկ քաղաքներում բուք է:
Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Կապան, Գորիս քաղաքներում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: