13:56 , 27 հունվար, 2017
Araratnews.am-ը գրում է.
Նախօրեին Մինսկի քաղաքային դատարանը մերժել է հայտնի ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի` ադրբեջանական կողմի պահանջով իրեն արտահանձնելու մասին Բելառուսի գլխավոր դատախազության որոշման դեմ բողոքը:
Համաձայն իսրայելական Haaretz թերթի հաղորդագրության՝ իսրայելական դիվանագետների՝ բլոգերի` Ադրբեջանին արտահանձնումը խոչընդոտելու ջանքերն ապարդյուն են անցել:
Թերթը նշում է, որ չնայած Մինսկի քաղաքային դատարանի նախօրեին ընդունած վճռի դեմ Լապշինի բողոքարկումը պետք է քննվի փետրվարի 4-ին Բելառուսի Գերագույն դատարանի կողմից, Ադրբեջանն արդեն օդանավ է ուղարկել բլոգերի հետևից:
Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր դեկտեմբերի կեսին Մինսկում Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ընդգրկվել էր «սև ցուցակում» Լեռնային Ղարաբաղ այցելելու համար՝ առանց ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնելու: