Հայկական «երեխասիրության» մասին


13:29 , 27 հունվար, 2017
Картинки по запросу հարություն մնացականյանՀայկական «երեխասիրության» մասին մի բան եմ ուզում գրել, հուսով եմ՝ շատ չեք գանահարի։ Ուրեմն՝ գնացել եմ սուպերմարկետներից մեկում գումարս ստանալու, մոտեցա տնօրենի սենյակին, բարձր խոսակցության ձայներ լսեցի ներսում, չմտա։ Մի քիչ երկար սպասեցի, հասկացա, որ երկար կտևի, դուռը թակեցի, մտա ներս։
Ներսում երեք, տասնութին մոտ երեխաներ են ծնողների մոտ` երեխաները գլուխները կախած, ծնողներն իրար կոկորդ են կրծում։ Պարզվեց, որ դեկտեմբերին ընդունվել են աշխատանքի, գայթակղությանը չեն դիմացել, պահեստից գողություն են արել՝ հիմնականում ծխախոտի տեսքով։
Խանութի տերը, որպեսզի խուսափի ավելորդ քաշքշուկներից, երեքի ծնողներին էլ կանչել էր մոտը։ Սկզբում ծնողները հարձակվել էին խանութի տիրոջ վրա, իբր շառ ես անում, մեր անմեղ դաստիարակված երեխեքին ո՞նց կարաս մեղադրես, բերեցիր աշխատացրեցիր, չես ուզում փողը տալ, գլխներին սարքում ես։
Տնօրենը հանգիստ միացրեց տեսագրությունը, որտեղ պարզ երևում էր՝ ինչ են գողացել և ոնց։ Մտածում էի՝ սրանից հետո ծնողները գլուխները կկախեն, ներողություն կխնդրեն, երեխաներին էլ խիստ կպատժեն, բայց չէէէէ... Հիմա էլ հագել են իրար, մեկը մեկին է մեղադրում, թե իմ լուսի պես երեխուն քո տղեն գցել է ազդեցության տակ, դու ես մեղավոր, էն մյուսը նրան, մի խոսքով՝ ահավոր տհաճ միջադեպ։
Տնօրենը հանգիստ նայեց, ասում է`
- Գիտե՞ք՝ ինչի էի ձեզ կանչել, որ ցույց տամ՝ ձեր երեխեքը շեղվել են ճամփից, ուշադիր լինեք, վաղը, մյուս օր ճաղերի հետևում չհայտնվեն, կյանքները չկործանվի։ Էսքան փաստերից հետո դուք, փոխանակ հետևություն անեք, դեմն առնեք, ամեն ինչ անում եք ծածկելու, պաշտպանելու համար, վաղը հենց դուք եք տառապելու, վաղը, մյուս օր պարտքերի, վարկերի տակ ընկնելով, ձեր նստած տղերքի պարտված ղումարի փողերը հասցնելով ու ձեր գլխին տալով, իսկ հիմա բոլորդ դուրս եկեք, էլ ասելու բան չունեմ, եթե դուք ռեալ խնդրին չեք կարողանում նայել, փորձում եք ինքնախաբեությամբ զբաղվել, ես ոչնչով չեմ կարող օգնել, կհաշվեմ գողացածի գումարը, աշխատավարձից կհանեմ, եթե ավել եղավ աշխատավարձից, ինքներդ կբերեք, տարբերությունը կվճարեք։ Եթե այս տարբերակի հետ համաձայն չեք, ուրեմն՝ կդիմեմ իրավապահ մարմիններին։ Ցտեսություն ձեզ։
Ազգային հիվանդություն է դառել` մերն ամենալավն է, իմ երեխան ուրիշ է, դե մենք, մենք շատ ուրիշն ենք, պուպուշն ենք, դիմացինն ա վատը։