200 միլիոնի սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է. նախարար


11:40 , 27 հունվար, 2017

Panorama.am-ը գրում է.

«Երկու հարյուր միլիոն դոլարի սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է, մատակարարվել են զինված ուժերին և դրված է ծառայության»,- ասուլիսում հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա նշեց, որ չի կարող բացել ցանկը:

Նախարարի խոսքով,  սպառազինության մյուս մասի հետ կապված  ամեն ինչ ընթանում է ըստ ժամանակացույցի, հետամուտ են լինելու, որ հնարավորինս շուտ ստանան ամբողջ ծավալները, քանի որ ուղիղ կապ ունի բանակի մարտունակության հետ:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ  շարունակելու են երկխոսությունը  ռուսական կողմի հետ  ծրագրի շարունակության վերաբերյալ, քանի որ ինչ ստանում են ՌԴ-ից, փոխգործակցության տարբեր ծրագրերով, իրականում չի կարող լրացնել այն գերժամանակակից սպառազինությունների կարիքը, որ ունեն Զինված ուժերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ