Հակասական տեղեկություններ են հասնում Սիրիայի հյուսիսից


22:25 , 26 հունվար, 2017
Image result for syriaԸստ որոշ աղբյուրների՝ Հալեպ նահանգնում Իսլամական պետությունը հարձակումներ է իրականացրել Խանասերի ուղղությամբ՝ նվաճելով մի քանի բնակավայրեր, դուրս գալով Խանասերի ճանապարհ:
Խանասերն այն միակ ճանապարհն է, որը կապում է Հալեպ քաղաքը սիրիական վարչակարգի կողմից վերահսկվող այլ տարածքների հետ, և Հալեպից ելումուտն իրականացվում է հենց այդ ճանապարհով:
Հետաքրքիր է, որ ԻՊ-ի վերոհիշյալ հաջողությունների մասին իսլամականների լրատվական աղբյուրները լռում են:
Մնում է հուսալ, որ նման բան չի եղել, և Խանասերը դեռևս գտնվում է կառավարական ուժերի վերահսկողության տակ: