Կրասնոդարում վթարված Երեւան-Պետերբուրգ միկրոավտոբուսի վթարից տուժածներից 2-ը կվիրահատվեն. ԱՆ
21:12 , 26 հունվար, 2017
Yerkir.am-ը գրում է.
ՌԴ Կրասնոդարի երկրամասում հունվարի 22-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներից Վանուշ Ս.-ն այսօր դուրս է գրվել Պավլովոյի շրջանի կենտրոնական հիվանդանոցից։
Տուժածներից 2-ը` Գեւորիկ Դ.-ն (1992թ. - աջ ուսի վիրաբուժական վզիկի կոտրվածք` տեղաշարժումով) եւ Կարեն Հ.-ն (1984թ. - աջ անրակի միջին երրորդականի փակ թեք կոտրվածք) վիրահատվել են։
Հիվանդանոցում բուժումը շարունակող ՀՀ 4 քաղաքացու վիճակը բավարար է։