Իվանկա Թրամփը երեխաների հետ՝ Սպիտակ տանը


19:10 , 26 հունվար, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը նոր լուսանկարներ և հոլովակ է հրապարակել Instagram-ում, որոնք արվել են Սպիտակ տանը։
 «Այս շաբաթ այնքան հիշարժան և կարևոր բաներ եղան։ Այդ թվում նաև այն պահը, երբ փոքրիկ Թեոն առաջին անգամ չոչ արեց Սպիտակ տանը»,-մեկնաբանել է Իվանկան հոլովակը։ Հոլովակում երևում է նաև Իվանկայի դուստրը՝ Արաբելլան, որը փորձում է օգնել եղբորը։
 Հիշեցնենք, որ Իվանկա Թրամփը և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, որը Թրամփի ավագ խորհրդականն է, երեք երեխա ունեն։