Սամվել Կարապետյանը հայտնվել է Forbes-ի վարկածով ռուսական անշարժ գույքի «թագավորների» ցուցակում


17:18 , 26 հունվար, 2017

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն ընդգրկվել է ՌԴ անշարժ գույքի «արքաների» ցանկում՝ Forbes-ի վարկածով:
 Forbes-ի ռուսական տարբերակը հունվարի 26-ին հրապարակել է Ռուսաստանի տարածքում կոմերցիոն անշարժ գույքի ամենահարուստ սեփականատերերի թարմացված վարկանիշը, որոնք հաջողությամբ վարձակալության են տալիս գույքը: Կարապետյանը 3-րդն է այդ ցանկում: Հիմնական օբյեկտներն են «Ռիո» առևտրի և զվարճանքի կենտրոնը Դմիտրովյան մայրուղում և Novotel Moscow City-ն: Եկամուտը գնահատվում է 670 մլն ԱՄՆ դոլար: