Վիկտորիա Նուլանդին փոխարինել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Հեֆերնը


14:33 , 26 հունվար, 2017

2011-2014 թվականներին Հայաստանում ԱՄՆ դեսպան աշխատած Ջոն Հեֆերնը ստանձնել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով Միացյալ նահանգների պետքարտուղարի օգնականի պաշտոնը։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարության կայքը։

Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը լքել  է պաշտոնը։ Բացի Նուլանդից պաշտոնից հեռացել են նաև պետքարտուղարի օգնականներ Ջոյս Բարը, Միշել Բոնդը, պետքարտուղարի տեղակալ Պատրիկ Քենեդին։

Ներկայում  ԱՄՆ պետքարտուղարի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է պետդեպարտամենտի նախկին ղեկավար Ջոն Քերիի տեղակալ Թոմաս Շենոնը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս պաշտոնի համար առաջարկել է Ռեքս Թիլերսոնին, որի թեկնածությունը Սենատը դեռևս չի հաստատել։