Պարոն Փաշինյան, ուզո՞ւմ եք կապիկություններ անել, արեք ինքներդ Ձեզ հետ. Պարույր Հայրիկյան


14:34 , 26 հունվար, 2017
Վստահութեան արժանի մարդիկ ասացին, որ երեկ Նիկոլ Փաշինեանը իմ խօսքերի առիթով (այն է՝ յանուն ժողովրդվարութեան տարուող աշխատանքներին միանալու բոլորի պատրաստակամութիւնը ողջունելի է) ինչ-որ կապիկութիւններ է արել։ Անպայման ուզում է, որ իրեն նկատեմ։ Նկատել էի եւ բաւական բարիացակամօրէն, սակայն երեւում է՝ իր համար քաղաքականութիւնը նաեւ կապիկութիւններ անելու տեղ է։ Ցաւելով իր համար՝ իրեն պիտի մեծաւարի ուղղակի ասեմ։ «Պարոն Փաշինեան, ուզո՞ւմ եք կապիկութիւններ անել, արեք ինքներդ Ձեզ հետ։ Լաւ էլ կը ստացուի։ Ուզում եք մի կերպ պառլամենտ խցուել, գլուխներդ կախ արեք Ձեր գործը ու մի ստիպեք, որ Ձեզ անդրադառնամ։ Իմ ասածներն ու արածները հասկանալու համար փոքր եք եղել եւ փոքր էլ մնացել եք։ Համարում եք, որ ապրիլին ընտրութիւննե՞ր են լինելու, Ձեր խնդիրն է։ «Միակ ընդդիմութեան» ցնդաբանութիւն-կապիկութիւն»-ից հրաժարու՞ել եք ու արդէն այլ ընդդիմադիրնե՞ր եք գտել, լաւ է։ Բայց թող դա Ձեզ համար դաս լինի, որ սխալական մահկանացու եք, այսինքն՝ նկատի ունենաք, որ էլի կարող եք ցնդաբանութիւններ թոյլ տալ, ուստի աշխատեք չափերի մէջ մնալ։ Մեր դիրքորոշումը բազում անգամներ է մատուցուել՝ յանուն ժողովրդավարութեան բոլորի հետ, նաեւ Ձեզ պէս ծնողուրացի հետ (նկատի ունեմ Ձեր քաղաքական հայրիկից՝ Լեւոն Տէր-Պետրոսեանից հեռացումը) միասնական ճակատով այս միջոցառումը ընտրութեան նման մի բան դարձնել եւ յաղթելով սկսել ժողովրդավարութեան արմատաւորումը։ Որեւէ այլ նպատակ տասերորդական է, որեւէ այլ խնդիր ժողովրդավարութեան բացակայութեան հետեւանք եւ դրանցով մենք չենք զբաղուի։